«Երեկվա նիստին Իլհամ Ալիևի հնչեցրած հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե Հայաստանի, թե եվրոպացիների հասցեին, եվրոպացիների մասով պատասխենց միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ մեր շահը պաշտպանող չկա. «Պարզվեց Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու անգամ «պու» չհանեց ի պաշտպանություն հայկակակնության և հայություն։ Մեր շահը պաշտպանող չկան»։
Անդրադառնալով նախօրեին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, այսօր կայացած ԵՄ-ՀՀ առաջին գագաթաժողովին, Աշոտյանն ասել է. «Այս միջոցառումները դարձել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մաս, ինչը գեղջկական բնույթ է ստացել։ ՔՊ-ական վերնախավի ու իրենց քարոզչական ապարատի աշխատանքից այնպիսի տպավորություն է, որ սպիտակ տերերը եկել են երրորդ աշխարհի երկիր, աբորիգեն հայերը երգ ու պար են անում, խոնարհվում են, արժանապատվություն չկա, չէր էլ կարող լինել, քանի որ Նիկոլն այն մարդը չէ, որ արժանապատվություն ունի, երկրորդ՝ կարիք ունեն սպիտակ տերերի, որոնց աջակցությունից է կախված, ըստ իրեն, իր քաղաքական իշխանության վերարտադրությանը»։