Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մեր ճանճերի տիրակալը «Ճանճերի տիրակալը» (հեղինակ՝ Ուիլյամ Գոլդինգ) վեպը մի խումբ տղաների մասին է, որոնք ինքնաթիռի վթարից հետո հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Սկզբում նրանք փորձում են ստեղծել կարգ ու կանոն, բայց ժամանակի ընթացքում վախը, իշխանության պայքարը և բռնությունը քայքայում են նրանց համայնքը։ Վեպում ցույց է տրվում, որ քաղաքակրթությունն ու օրենքները … Read more

Հորմուզի նեղուցը բաց է․ նավթի գները շարունակում են նվազել

Նավթային շուկաներում գներն իջնում են՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների արագ վերականգնման ֆոնին։ Համաշխարհային նավթային շուկաներում գները շարունակում են նվազել՝ հասնելով Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր գրանցված ամենացածր մակարդակներին։ Գների անկումը պայմանավորված է Հորմուզի նեղուցով նավթի և վառելիքի մատակարարումների արագ վերականգնման մասին հաղորդումներով, որոնք մեղմել են շուկայի մտահոգությունները։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի … Read more

Ռյուտեն Թրամփին անվանել է ոչ միայն ԱՄՆ նախագահ, այլև «ազատ աշխարհի առաջնորդ»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը նշել է, որ Թրամփի ազդեցությամբ եվրոպական դաշնակիցները զգալիորեն ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը։ Ռյուտեն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին դիտարկում է ոչ միայն որպես ԱՄՆ նախագահ, այլև որպես «ազատ աշխարհի առաջնորդ»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այն, ինչ անվանել է «Թրամփի տրիլիոն», ընդգծելով ամերիկացի նախագահի դերը դաշինքի եվրոպական անդամների պաշտպանական … Read more

Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կայացած հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն արմատական վերլուծության է ենթարկել Հայաստանի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերները՝ սուր քննադատության արժանացնելով գործող իշխանությունների որդեգրած կուրսը։ Բանախոսի գնահատմամբ, պաշտոնական Երևանի հռչակած խաղաղության օրակարգը զուրկ է իրական երաշխիքներից և գործուն քայլերից, ինչի հետևանքով … Read more

ԱՄՆ-ն կվերանայի Եվրոպայում իր ռազմական ներկայությունը. Փիթ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերանայի Եվրոպայում տեղակայված ամերիկյան ուժերի ներկայությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Լրատվական գործակալոթյան փոխանցմամբ՝ Հեգսեթը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, քննադատել է դաշինքի որոշ անդամների՝ պաշտպանական ծախսերի և ԱՄՆ-ի դիրքորոշմանը չաջակցելու համար։ Նա նշել է, որ վերանայումը կտևի մինչև վեց ամիս և ուղղված կլինի նրան, որ եվրոպական … Read more

Իրանը համաձայնում է այն ամենին, ինչ ես ցանկանում եմ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներկայումս պատրաստակամ է ընդունել իր պահանջները և գնալ փոխզիջումների։ «Իրանը հիմա շատ բարեհամբույր է։ Նրանք համաձայնում են այն ամենին, ինչ ես ցանկանում եմ, և ստիպված են դա անել։ Հակառակ դեպքում մենք պարզապես կվերադառնանք և կանենք այն, ինչ պետք է անենք»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի հայտարարությունը … Read more

Թեհրանը Վաշինգտոնին հիշեցրել է «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի մասին

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների կատարման վրա՝ առանց միակողմանի մեկնաբանությունների։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է առաջնորդվել «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքով և ակնկալում է, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան ստանձնած պարտավորություններին։ «Իրանցիները գիտեն, որ թշնամու չար մտադրությունները չեն ավարտվում … Read more

Կոչով դիմում ենք մյուս կուսակցություններին՝ տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին. «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Այսօր տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությանը` տասը կուսակցություններին Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով երրորդ անձ ներգրավելու մասին։ Դատարանն արձանագրել է. «…համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական … Read more

65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները չեն դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոչ այնքան ընտրությունների վերջնական արդյունքներից, որքան իրեն նախընտրական շրջանում ներկայացված կանխատեսումներից։ Մեր տեղեկություններով՝ … Read more

ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նախընտրական շրջանում տեռորի է ենթարկել Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Լիլիա Արեսկինային․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընդդիմադիր դաշտից մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավոր, ռուս ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, որն այս ընտրություններին եւս ՔՊ-ի փոքրամասնությունների ցուցակում է ընդգրկված եւ անցել է խորհրդարան, նախընտրական շրջանում տեռորի է ենթարկել իր ռուս հայրենակցուհուն` «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Լիլիա Արեսկինային։ Հորդորել է չմտնել պայքարի մեջ, խոչընդոտել է նրա քարոզարշավը, սպառնացել, որ … Read more