ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերանայի Եվրոպայում տեղակայված ամերիկյան ուժերի ներկայությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Լրատվական գործակալոթյան փոխանցմամբ՝ Հեգսեթը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, քննադատել է դաշինքի որոշ անդամների՝ պաշտպանական ծախսերի և ԱՄՆ-ի դիրքորոշմանը չաջակցելու համար։
Նա նշել է, որ վերանայումը կտևի մինչև վեց ամիս և ուղղված կլինի նրան, որ եվրոպական երկրներն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական պաշտպանության համար։
Հեգսեթի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է շարժվի այն ուղղությամբ, որ Եվրոպան աստիճանաբար ստանձնի Եվրոպայի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։