ԱՄՆ-ն մտադիր է կառուցողական երկխոսություն հաստատել Իրանի հետ. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կառուցողական երկխոսություն հաստատել և նոր համաձայնագրերի հասնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգները մտադիր են օգտվել սկզբում կառուցողական երկխոսության հնարավորությունից, և, ինչպես հույս ունենք, Իրանի հետ համաձայնագրերի հասնել։ Հույս ունենք, որ դա բավական դրական արդյունքների կհանգեցնի», – ասել է Ռուբիոն Պարսից ծոցի արաբական … Read more

Միքայել Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրգործով։ Սա Աջապահյանի գործով վերջին դատական նիստն էր, որից հետո դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։ Քիչ առաջ Դատարանը հրապարակեց վճիռը՝  վերացրեց տնային կալանքը, բացայակելու արգելքը թողնելով  անփոփոխ։ Դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի … Read more

ՍԴ դիմելն անհրաժեշտ պայման է. Արամ Վարդևանյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը, պատասխանելով հարցին, ինչո՞ւ են դիմում ՍԴ եթե այդ կառույցից ակնկալիք չունեն, ասել է․ «Սահմանադրական դատարան դիմելն անհրաժեշտ պայման է»։ Փաստաբանի խոսքով՝ իրավական գործիքակազմի չիրացումը  լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ «ՍԴ կազմի, խնդիրների, խոչընդոտների վերաբերյալ իմ … Read more

Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք … Read more

Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Արդեն 20 օր է, ինչ իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ հերթական շինծու քաղաքական հետապնդման շրջանակում։ Դժվար է սա դիտարկել իրավական գործընթացի տրամաբանության մեջ, քանի որ ակնհայտ է՝ գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության … Read more

Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters

Իսրայելական բանակը դուրս է եկել հարավային Լիբանանի անվտանգության գոտու մի մասից։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն ամերիկյան աղբյուրը։ Նրա խոսքով՝ լիբանանյան բանակը կմտնի այդ տարածքներ։ Աղբյուրը չի նշել, թե որ տարածքներն են լքել իսրայելական ուժերը։ «Բուֆերային գոտու մի մասից դուրս գալով՝ Իսրայելը կոնկրետ քայլ է ձեռնարկել։ Սա բարի կամքի դրսևորում է Լիբանանի օրինական կառավարության … Read more

Իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել: Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի: Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են … Read more

Սենատը տապալել է Իրանի հետ հակամարտությունում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ նախագահին Իրանի դեմ ռազմական գործողություններում զինված ուժեր կիրառելն արգելող համատեղ բանաձևի ընդունումից ընդամենը մեկ օր անց, ամերիկյան Սենատը համանման մեկ այլ նախաձեռնություն է տապալել։ Սենատի հանրապետական մեծամասնության այս քայլն արժանացել է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի գովասանքին։ Քվեարկության վերջնական արդյունքներով՝ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 47 սենատոր, դեմ՝ 50-ը, իսկ հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ձեռնպահ է … Read more

Իրաքը կարող է քննարկել ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը․ Shafaq News

Բաղդադը դիտարկում է անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը՝ եթե չընդունվի նավթի արդյունահանման քվոտայի ավելացման առաջարկը։ Իրաքի իշխանությունները քննարկում են երկրի դուրս գալու հնարավորությունը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ), եթե կազմակերպությունը մերժի Բաղդադի առաջարկը՝ ավելացնելու նավթի արդյունահանման քվոտան։ Այս մասին հայտնում է Shafaq News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու գաղափարը դիտարկվում է որպես ավելի … Read more

Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը ուկրաինական կարգավորման թեմայով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում  է ՌԻԱ «Նովոստին»:  «Սպասում ենք ուկրաինական կարգավորման թեմայով ամերիկացի բանակցողների հետ երկխոսության շարունակմանը»,-լրագրողներին ասել Է Պեսկովը: Հետևեք մեզ նաև Telegram-ում