Անսպասելի հրաժարական. Իրանի նավթի նախարարը հեռացել է պաշտոնից

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը հրաժարական է ներկայացրել, հայտնում է Tasnim գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արդեն ընդունել է նախարարի հրաժարականի դիմումը: Նավթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Համիդ Բորդը: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Սահմանազատման նոր շեշտադրումներ. Կոբախիձեն անդրադարձել է Հայաստանին ու Ադրբեջանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Imedi հեռուստաընկերության «Բաց երկնքի տակ» հաղորդման ընթացքում խոսել է տարածաշրջանային գործընթացների և հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին: Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, իսկ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները երկու ուղղություններով էլ անհրաժեշտ են և շարունակվելու են բարեկամական մթնոլորտում: Անդրադառնալով Ադրբեջանական կողմում գտնվող … Read more

Սպիտակ տան ավագ խորհրդականն այցելել է Մայր Աթոռ և հանդիպել Գարեգին Երկրորդին

Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով։ Սրբազան արարողությունից հետո Վեհարանում Սպիտակ տան ավագ խորհրդականին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրի … Read more

Ուժգին երկրաշարժերի շարք Թուրքիայում. AFAD-ը մանրամասներ է հայտնել

Թուրքիայի հարավային նահանգներում կարճ ժամանակահատվածում երեք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալները: Ըստ սեյսմոլոգիական ծառայության տվյալների՝ 4,8 և 4,9 մագնիտուդով երկու ցնցում է արձանագրվել Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում։ Կարճ ժամանակ անց գրանցվել է ևս մեկ՝ ավելի ուժգին՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը … Read more

Սյունիքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ի պարզաբանումը

Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն ունեցել է առողջական խնդիրներ, իսկ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Դեպքի առնչությամբ մեկնաբանություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ նշելով, որ արձանագրվել է ծառայության հետ չկապված հանկարծամահության դեպք: «Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք … Read more

Պատահակա՞ն է, թե՞ միտումնավոր». Արեգա Հովսեփյանն անդրադարձել է ԱԳՆ խոսնակի գրառմանը

ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառմանը։ X հարթակում արված հայտարարության մեջ, որտեղ տեղեկացվում էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցի մասին, օգտագործվել է Իրանի նախկին՝ մինչհեղափոխական դրոշի էմոջին։   Պատգամավորն ընդգծել է, որ Իրանում այդ դրոշի նկատմամբ առկա է խիստ զգայուն վերաբերմունք, … Read more

«Պատրաստ եմ մենակ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյանի սենսացիոն քայլը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու։ OSCE PA-ի աշնանային նստաշրջանին ընդառաջ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է OSCE PA-ին՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ «Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց … Read more

«Թող բոլորն իրենց տեղը իմանան». Ալիևի հայտարարությունը թուրքական ցանցերում քննարկումների ալիք է բարձրացրել

Հոկտեմբերի 2-ին Բաքվում ընթացող «Ենի Ադրբեջան»  կուսակցության 8-րդ համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական սոցիալական ցանցերում։ Ալիևի «Թող բոլորն իրենց տեղը իմանան, մեր գործերին չխառնվեն» խոսքերը որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ ներկայացրել են որպես ուղերձ Թուրքիային։   Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց թուրքական առաջատար լրատվամիջոցները հանդես են եկել պարզաբանումներով։ Մասնավորապես, Haberçi TV-ն, … Read more

Բնակարանային ճգնաժամ Իսպանիայում. հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Իսպանիայի խոշոր քաղաքներում բնակարանային ճգնաժամը վերածվել է զանգվածային անկարգությունների ու քաղաքական լուրջ ցնցումների: Անշարժ գույքի վարձավճարների աննախադեպ թանկացումն ու բնակիչների պարբերական վտարումները փողոց են հանել հարյուր հազարավոր քաղաքացիների Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնայում, Սան Սեբաստիանում, Կադիսում և այլ բնակավայրերում: Մայրաքաղաք Մադրիդում երթի մասնակիցները չորս տարբեր ուղղություններից շարժվել են դեպի Սիբելես հրապարակ՝ միանալով Պուերտա դել Սոլում արդեն մեկ … Read more

Մեդվեդև. «Հայաստանի համար ամենասարսափելին նոր Ուկրաինայի վերածվելն է»

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոյի և հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և Մոսկվայի ու Երևանի հարաբերություններին: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ արտաքին որոշ ուժեր փորձում են պառակտում մտցնել տարածաշրջանի երկրների միջև։ Մեդվեդևը որպես օրինակ է բերել Վրաստանը, որին, նրա խոսքով, արևմտյան աշխարհը սկզբում … Read more