Թուրքիայի հարավային նահանգներում կարճ ժամանակահատվածում երեք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալները:
Ըստ սեյսմոլոգիական ծառայության տվյալների՝ 4,8 և 4,9 մագնիտուդով երկու ցնցում է արձանագրվել Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում։ Կարճ ժամանակ անց գրանցվել է ևս մեկ՝ ավելի ուժգին՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում։
Ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: