«Թող բոլորն իրենց տեղը իմանան». Ալիևի հայտարարությունը թուրքական ցանցերում քննարկումների ալիք է բարձրացրել

Հոկտեմբերի 2-ին Բաքվում ընթացող «Ենի Ադրբեջան»  կուսակցության 8-րդ համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական սոցիալական ցանցերում։ Ալիևի «Թող բոլորն իրենց տեղը իմանան, մեր գործերին չխառնվեն» խոսքերը որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ ներկայացրել են որպես ուղերձ Թուրքիային։  

Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց թուրքական առաջատար լրատվամիջոցները հանդես են եկել պարզաբանումներով։ Մասնավորապես, Haberçi TV-ն, ուսումնասիրելով ելույթի ամբողջական տեքստը, նշել է, որ Ալիևն ընդհանրապես չի հիշատակել Թուրքիայի անունը։ Ըստ վերլուծաբանների՝ Ալիևի խոսքերը թուրքական լրատվամիջոցները վերագրում են Իրանին և Արևմուտքին՝ նշելով, որ արտահայտության համատեքստը հիմնականում վերաբերում է արտաքին ազդեցություններին։  

Չնայած թուրքալեզու սոցիալական հարթակներում շարունակվում են պնդումները, թե հայտարարության թիրախում Թուրքիան է, կողմերից և չէ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել ստեղծված քննարկումների վերաբերյալ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment