Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով․ բարձրաստիճան հոգևորականներ

Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։ Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ … Read more

Աշխարհը կհարգի՞, եթե մեր իսկ պետական համակարգը միջամտում է մեր ազգային Եկեղեցու ներքին կարգին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանում՝ «ժողովրդի կողմից ընտրված» իշխանությունները, արդեն տևական ժամանակ է միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, և որպես հետևանք՝ դատարանի առաջ են կանգնեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Զուգահեռաբար՝ երեկ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Իսլամական 20 երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ալ-Աքսա … Read more

Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ «Էդգար Ղազարյանը ներկայացրել էր մի միջնորդություն, որը ենթակա էր քննարկման, այդ հիմքով նախապես նշանակված վերդիկ կայացնելու համար նախատեսված նիստը տեղափոխվել էր այսօր։ Մենք գիտենք, որ պետք է միջնորդությունը քննարկենք, եկել ենք միջնորդության քննարկմանը, բայց այդպես էլ չհասկացանք՝ այդ միջնորդության ճակատագիրն ի՞նչ … Read more

Ռուսաստանն ընդլայնել է Գերմանիայում ապատեղեկատվության արշավը․ Financial Times

Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է Գերմանիային ուղղված առցանց ապատեղեկատվության արշավը՝ նախքան սեպտեմբերին նախատեսված Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ընտրությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով գերմանական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։ Պարբերականի տվյալներով՝ ազդեցության գործողությունն այժմ ուղղված է նաև ԱՄՆ-ի անգլախոս սոցիալական ցանցերի այն օգտատերերին, որոնք կիսում են MAGA շարժման գաղափարները։ Ըստ գերմանական պաշտոնյաների՝ նպատակն է կեղծ տեղեկատվական նարատիվների … Read more

Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերին հարվածներ հասցնելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ լայնածավալ հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող եմենական ուժերի դեմ՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Շարժման հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ, նրանց պնդմամբ, արձանագրվել է Սաուդյան Արաբիայի ռազմական ներկայության զգալի ուժեղացում՝ ենթադրյալ հարձակողական գործողություններից առաջ։ Հութիների տվյալներով՝ թիրախավորվել են Ալ-Ռուվայք, … Read more

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում … Read more

Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են գերմանական բեռնատար նավի վրա․ Bild

Ռուսական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարձակվել են գերմանական EMIL բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օդեսայից մոտ 21 ծովային մղոն հեռավորության վրա։ EMIL նավը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո և պատկանում է գերմանական Johann M. K. Blumenthal ընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Համբուրգում։ Ըստ Bild-ի՝ առաջին … Read more

Ավետարանական պատգամը հիշեցնում է, որ ուրիշի սխալը գնահատելուց առաջ մարդը կոչված է քննելու սեփական սիրտը․ Իսահակ Սրբազան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «Իշխանության սահմանները․ եկեղեցու, պետության և պատասխանատվության նույնական սկզբունքը «Տվե՛ք կայսրինը կայսրին և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)։ «Արդարությունը հաստատվում է այն պահին, երբ անձը ենթարկվում է սկզբունքին, իշխանությունը՝ օրենքին, իսկ ժամանակավոր շահերը չեն բարձրացվում ճշմարտության և արդարության չափանիշներից էլ վեր»։ Յուրաքանչյուր հանրության մեջ երբեմն առաջ են … Read more

ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters

Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ, ուրբաթ օրը կանգնելու են դատարանի առաջ։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ շարունակվող հակամարտության հերթական սրացումն է։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը գլխավորում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ միասին մեղադրվում է այն բանում, որ չի կատարել քաղաքացիական … Read more

Ամերիկացիների կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում․ Reuters/Ipsos

ԱՄՆ բնակիչների շուրջ կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լուրջ ապակայունացման։ Այդ մասին են վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքները։ Հարցվածների միայն 17 տոկոսն է կարծում, որ ռազմական գործողությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մինչդեռ 16 տոկոսը վստահ է, որ հակամարտությունը էական ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա։ Հարցումը նաև ցույց է … Read more