Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են գերմանական բեռնատար նավի վրա․ Bild

Ռուսական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարձակվել են գերմանական EMIL բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օդեսայից մոտ 21 ծովային մղոն հեռավորության վրա։ EMIL նավը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո և պատկանում է գերմանական Johann M. K. Blumenthal ընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Համբուրգում։

Ըստ Bild-ի՝ առաջին հարվածից հետո նավում հրդեհ է բռնկվել, շարքից դուրս են եկել տեխնիկական համակարգերը, ինչի հետևանքով այն կորցրել է ընթացքը։ Անձնակազմի տարհանման ընթացքում բեռնատար նավը ենթարկվել է երկրորդ հարձակման։ Նավում գտնվել է 11 մարդ, և առկա տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սև ծովում երկու նավերի նկատմամբ իրականացված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք ռազմական բեռներ էին տեղափոխում։

Bild-ի տեղեկություններով՝ երկրորդ թիրախը եղել է Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող Mera Queen բեռնատար նավը, որը տեղափոխում էր հացահատիկ։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment