Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը
Հուլիսի 4–ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում պաշտոնապես ազդարարվել է Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մեկնարկը։ Փառատոնն իր ներկայությամբ պատվել էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Համերգային երեկոն բացվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դաշնամուրային քառյակ № 2» ստեղծագործությամբ, … Read more