Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը այցելել է Նորդուզի մաքսակետ

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Վարամին Աբեդինը Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ այցելել է Նորդուզի մաքսակետ և ծանոթացել սահմանային անցակետի տարբեր բաժինների աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում Նորդուզի մաքսատան տնօրենը ներկայացրել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխադրումների ներկայիս վիճակը և անդրադարձել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով սահմանային մաքսակետերի կարևոր նշանակությունը՝ որպես տնտեսական համագործակցության զարգացման «առաջնագիծ»։ Անդրադարձ … Read more

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի քաղաքացիների համար բարձր ռիսկային երկրների շարքում

Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին՝ ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը: «Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական Միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն ձերբակալման, արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են … Read more

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչն ու մի խումբ դասախոսներ ձերբակալվել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Մեր տեղեկություններով՝ ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է:

Հանտավիրուսի սպառնալիք չկա – Սյունիք ՀԸ

Այս օրերին համացանցում և միջազգային լրահոսում ակտիվ շրջանառվում են հանտավիրուսի, հատկապես անդես շտամի հաստատման դեպքերի մասին խոսակցությունները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ լայնածավալ համավարակի ռիսկը ցածր է։ Իսկ Հայաստանը գտնվում է գերցածր ռիսկային գոտում։

Դեղի կեղծման ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է քաղաքացիներին՝ շվեյցարական «Պերջետա» դեղի N 7796 սերիայում կեղծման դեպք է հայտնաբերվել, խորհուրդ է տրվում խուսափել դրա օգտագործումից։ «2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30 մգ/մլ, ապակե … Read more

Գեղանուշի դպրոցականները ԶՊՄԿ-ում էին – Սյունիք ՀԸ

Մասնագիտական կողմնորոշման նպատակով Գեղանուշի միջնակարգ դպրոցի սովորողներն այցելեցին ԶՊՄԿ: Լսել էին ձեռնարկության հզորության ու հսկա տեխնիկայի մասին, բայց չէին տեսել: Աշակերտները ուսուցիչների հետ եղան բաց հանքում և հարստացուցիչ ֆաբրիկայում:

Հաստատվել է ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագիրը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ի` 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` համաձայնություն տալով ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրին: «ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 10,0 տոկոս մաշվածության … Read more

13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։ Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։ Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։ Աշտարակի համայնքային ոստիկանների … Read more

Իրանական գազի ներմուծումը կարող է նվազեցնել գները․ Պապոյան

Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այդ մասին Ապարանում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, ինչի հետևանքով հիմնականում հեղուկ … Read more

Անհետ կորած որոնվողի դին է հայտնաբերվել

Մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը։ Կատարվում է նախաքննություն: