Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչն ու մի խումբ դասախոսներ ձերբակալվել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մեր տեղեկություններով՝ ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է:

Leave a comment