Սյունիքում ՆԳՆ ոստիկանությունը առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական … Read more

QatarEnergy-ն դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը

Կատարի պետական նավթագազային QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշման պատճառը Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն են։ QatarEnergy-ն չի նշել արտադրությունը վերականգնելու ժամկետները։ Ըստ կատարական «Աշ-Շարկ» թերթի՝ ընկերությունը հայտնել է, որ գնահատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ իր հարաբերությունները … Read more

Սյունիքի հարյուրամյա միլիոնատերերը

Մեկ դար ապրած տարեցները մեկ միլիոն դրամ միանվագ աջակցություն կստանան։ Կառավարությունն է վերջերս ընդունել համապատասխան որոշումը։ Հանրապետությունում նման 71 քաղաքացի կար փետրվարի մեկի դրությամբ, նրանցից 42-ը մարզերում են։ Մեր նկարահանող խումբն անդրադարձել է Սյունիքի երկու ամենատարեց կանանց։ The post Սյունիքի հարյուրամյա միլիոնատերերը first appeared on Սյունիք ՀԸ.

Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։ «Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը. «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, … Read more

Գիժ մարտը կշարունակի անակնկալներ մատուցել

Փետրվարի 27-ին և 28-ին հանրապետության մի շարք հատվածներում ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհները փակ էին հիմնականում կցորդով մեքենաների համար։ Ձմեռն ավարտվեց սաստիկ բքով և ցածր տեսանելիությամբ։ Իսկ թե ինչպես է մեկնարկել գարունը և ինչպիսի մարտ է սպասվում՝ դիտե՛ք տեսանյութում։ The post Գիժ մարտը կշարունակի անակնկալներ մատուցել first appeared on Սյունիք ՀԸ.

Գիժ մարտը կշարունակի անակնկալներ մատուցել

Փետրվարի 27-ին և 28-ին հանրապետության մի շարք հատվածներում ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհները փակ էին հիմնականում կցորդով մեքենաների համար։ Ձմեռն ավարտվեց սաստիկ բքով և ցածր տեսանելիությամբ։ Իսկ թե ինչպես է մեկնարկել գարունը և ինչպիսի մարտ է սպասվում՝ դիտե՛ք տեսանյութում։ The post Գիժ մարտը կշարունակի անակնկալներ մատուցել first appeared on Սյունիք ՀԸ.

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար. նրա ու ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, … Read more

Թիրախավորվել է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը․ Նաջաֆի

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ թիրախավորվել է Նաթանզի միջուկային օբյեկտը, հայտնում է TASS-ը: «Մինչ այժմ Իրանին սահմանակից երկրներում սովորական ֆոնային մակարդակից բարձր ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել»։ Այս մասին ասված է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։

ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանում Իրանի դեսպանատնից հաղորդում են, որ այսօր մարտի 2-ին, տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական և արդարացում չունեցող ագրեսիային, ընդգծել է, … Read more

Սյունիքի հետ կապված մեր կարմիր գիծը պահպանվում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Տարածաշրջանում, հատկապես՝ Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը, որը մեզ համար կարմիր գիծ է, պահպանվում է՝ անկախ նրանից պատերազմի մեջ ենք, թե ոչ։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է։ «Միջանցքի գաղափարը, որ որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չէին … Read more