Սարավան – Զանգեր հատվածում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային … Read more

«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ Rieger Orgelbau ընկերությունը

ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան» համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ քննարկել … Read more

Իրանը թույլ կտա հնդկական նավերն անվտանգ անցնեն Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով: Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին  հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։ «Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են», – ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով  հնդկական նավերի … Read more

Գազաբալոնների վկայագրումը նոր ընթացակարգով

2025-ի տվյալներով տեխնիկական զննություն անցած 558 հազար ավտոմեքենայից շուրջ 400 հազարը գազաբալոնային սարքավորմամբ տրանսպորտային միջոց է։ Մարտի 28-ից ուժի մեջ կմտնեն գազաբալոնների վկայագրման ընթացակարգի նոր պահանջները։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post Գազաբալոնների վկայագրումը նոր ընթացակարգով first appeared on Սյունիք ՀԸ.

Սյունիքում քրեական ոստիկանները թմրшնյութով պարկ են հայտնաբերել

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։ Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։ … Read more

Ո՞վ կկառավարի Կոմացու PC4000–ը․ օպերատորների դասընթացները մեկնարկել են

ԶՊՄԿ-ն տարվա սկզբին ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Կոմացու PC 4000-ը: Այն արդեն մոնտաժվել և փորձարկվել է բաց հանքում: Թե ով, ի վերջո, կկառավարի թանկարժեք նոր հսկան, դեռ պարզ չէ: Մեկ տասնյակից ավելի վարորդներն այժմ տեսական ու գործնական դասընթաների են մասնակցում: Կոմացուի պաշտոնական ներկայացուցիչը ԶՊՄԿ-ի հրավերով գործուղվել է ձեռնարկություն, որտեղ վարորդների համար անցկացնում է համապատասխան պարապմունքներ: … Read more

Իրանում հարձակումների հետևանքով վնասվել է 69 դպրոց, որտեղ զոհվել է 154 մարդ, վիրավորվել՝ 195 ուսուցիչ և աշակերտ

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 19 700 բնակելի շենք։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը: «Այս պահին տարբեր հատվածներում վնասվել է 24 531 քաղաքացիական օբյեկտ, որոնցից 19 775-ը բնակելի շենքեր են», – մեջբերել է Փիր Հոսեյն Քոլիվանդի խոսքն IRNA գործակալությունը։ Քոլիվանդը … Read more

Սյունիքի լեռնային գոտիներում կտեղա ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ը` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները … Read more

Աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը․ ԿԲ-ն զգուշացնում է

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների  պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G … Read more

🎦Ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, … Read more