Բժիշկը օժանդակել է ազգականին երիկամը ապօրինի վաճառել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:  … Read more

Հայտնաբերվել է կեղծ օղի և ծխախոտ իրացնող 41-ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ արմավիրցի 41-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է օղու և ծխախոտի վաճառքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 41-ամյա տղամարդու՝ Արմավիրի Գայի փողոցում գտնվող մթերային խանութում և ավտոտնակում: Հայտնաբերվել են 42 շիշ կեղծ օղի և 580 տուփ ծխախոտ: … Read more

🎦Գյուղատնտեսական կենդանիները անվճար կպատվաստվեն – Սյունիք ՀԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկում են Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում պետական պատվերի ծրագրի շրջանակներում սիբիրախտ, դաբաղ և էմկար (այլ կերպ ասած խշխշան պալար) հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, հաջորդիվ կլինեն հանգուցավոր մաշկաբորբ հիվանդության և մյուս միջոցառումները՝ բրուցելոզի և լեյկոզի, տուբերկուլյոզի նկատմամբ։ «Պատվաստման միջոցառումներն իրականացվում են բացառապես ԱՆՎՃԱՐ՝ պետական պատվերի շրջանակներում։ Տարեկան կանխարգելիչ … Read more

Սիսիանում վաճառվում կամ վարձակալության է տրվում քարի արտադրամաս

Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում Սիսիան քաղաքի Շիրակի 5 հասցեում գտնվող քարի արտադրական համալիրը:Արտադրական շինության մակերեսը 4 188 քառակուսի մետր է, հողամասերի ընդհանուր մակերեսը՝ 10 660 քառակուսի մետր:Համալիրը նախատեսված է բնական քարերի արդյունահանման և մշակման համար, ապահովված է համապատասխան արտադրական և ինժեներական ենթակառուցվածքներով։Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք055 96 78 18 հեռախոսահամարով։ The post … Read more

Թեհրանը հրադադարի մասին խնդրանքներ չի հղել Իսրայելին և ԱՄՆ-ին. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ոչ մի ուղերձ չի հղել և ոչ մի խնդրանք չի ներկայացրել հրադադարի մասին»: Նա հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել պայքարը «մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չընդունի իր սխալը» Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։ Իրանի թիվ մեկ դիվանագետը նշել … Read more

Մայրը տուն է փնտրում, որ 10 երեխաներին աջակցման կենտրոնից ու խնամատար ընտանիքից հետ վերադարձնի

Մայրը տուն է փնտրում, որ 10 երեխաներին աջակցման կենտրոնից ու խնամատար ընտանիքից հետ վերադարձնի – Սյունիք ՀԸ Skip to content Home – RSS – Մայրը տուն է փնտրում, որ 10 երեխաներին աջակցման կենտրոնից ու խնամատար ընտանիքից հետ վերադարձնի

Քաջարան-Մեղրի ճանապարհին բուք է – Սյունիք ՀԸ

Մարտի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն … Read more

ԱՊՊԱ ոլորտի նորությունները

Եթե վթարից հետո 40 րոպեի ընթացքում ապահովագրող ընկերությունը չի տեղեկացվել, կարող է հրաժարվել փոխհատուցում տրամադրելուց: Եթե ուշ դիմելու հանգամանքը պարզվի հետագայում, ապահովագրական ընկերությունը կարող է հետգանձում անել արդեն իսկ տված փոխհատուցումից: Ավտոապահովագրական ոլորտի նորությունների մասին է տեսանյութը: The post ԱՊՊԱ ոլորտի նորությունները first appeared on Սյունիք ՀԸ.

Մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել – Սյունիք ՀԸ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Արմավիրի մարզի պարեկային ծառայության հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի գիշերը՝ ժամը 3.15-ի սահմաններում, մայրաքաղաքի Իսակովի պողոտայում կանգնեցվել է 36-ամյա տղամարդու «Մերսեդեսը», որը վարում էր նրա ընկերը՝ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի … Read more