Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել

ՀՀ նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, հայտնում են գլխավոր դատախազությունից։  «Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի – խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական … Read more

1-ամյա երեխային բռնության ենթարկելու գործով խորթ մոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 1 տարեկան երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ «1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական … Read more

Իրանն ունի կայուն քաղաքական համակարգ․ Արաղչի

Իրանի քաղաքական համակարգը կայուն է և կախված չէ կոնկրետ անհատներից, Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարի խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով: Եւ նույնիսկ առաջնորդների կորուստները չեն խաթարել դրա շարունակականությունը»:

Իրանն ունի կայուն քաղաքական համակարգ․ Արաղչի

Իրանի քաղաքական համակարգը կայուն է և կախված չէ կոնկրետ անհատներից, Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարի խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով: Եւ նույնիսկ առաջնորդների կորուստները չեն խաթարել դրա շարունակականությունը»:

Վթարային ջրանջատում Գորիսում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 18-ին՝ ժամը 12:00-21:00-ն, կդադարեցվի ք. Գորիս Յոլյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը: The post Վթարային ջրանջատում Գորիսում first appeared on Սյունիք ՀԸ.

Զբոսաշրջությունը կտուժի՞ Իրանի պատերազմից

Իրան-ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողություններով պայմանավորված՝ մի շարք ավիաընկերությունների թռիչքների կազմակերպումը շարունակում է անորոշ մնալ։ Տարածաշրջանում առկա նման իրավիճակը կարող է նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը։ Մասնագետները Հայաստանի զբոսաշրջային հոսքն այս պահին համարում են բավարար։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post Զբոսաշրջությունը կտուժի՞ Իրանի պատերազմից first appeared on Սյունիք ՀԸ.

Ատամնաբուսը Սյունիքի երեխաների համար

Հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երեխաները ատամները անվճար բուժելու հնարավորություն են ստացել: Լավագույն սարքավորումներով հագեցած ավտոբուսը ամիսներ առաջ էր Գորիս բերվել: Առաջին կանգառը Ակներ բնակավայրում է: The post Ատամնաբուսը Սյունիքի երեխաների համար first appeared on Սյունիք ՀԸ.

«Ավետիս» բարեգործական հիմնադրամը Մեղրիում կիրականացնի սոցիալական ծրագրեր

Մարտի 16-ին, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Մեղրի համայնքի և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայանագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական ծրագրերը և ծախսային ուղղությունները որոշելու նպատակով հանրային բաց քննարկումը: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։ Քննարկմանը ներկա էին Մեղրի համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ:

16 մլն դրամի բնակարանային ծրագիր. Սյունիքի և այլ մարզերի նոր քվոտաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։ Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է նոր առնվազն 1417 տան կառուցում՝ մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այն … Read more

Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

Արարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին: «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն … Read more