Զինվորների ծնողներն ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025 թվականի ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։ Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ՀՀ-ում պարտադիր զինվորական … Read more

Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը մարտի 19–ի նիստում հաստատել է Հայաստանի բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։ Ըստ այս որոշման՝ նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 … Read more

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակեց կազմը, որը կպատրաստվի Բելառուսի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։ Դարպասապահներ Հենրի Ավագյան – «Փյունիկ»  Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա» Գոռ Մատինյան – «Ուրարտու» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա … Read more

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում մարտի … Read more

ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից The post ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է first appeared on Սյունիք ՀԸ.

Սահմանը հատող իրանցիների թիվը մեծ չէ

Իրանում սկսված պատերազմից 20 օր անց մեր նկարահանող խումբը եղել է «Ագարակ» սահմանային անցակետում։ Այստեղ մարդկանց հոսքը սովորականից քիչ էր, տեղում հանդիպել ենք թե՛ Հայաստան եկող իրանցիների, թե՛ Իրան մեկնող քաղաքացիների։ Ինչպես նրանք ասացին, տեղաշարժը պայմանավորված է Նովրուզը նշելով։ The post Սահմանը հատող իրանցիների թիվը մեծ չէ first appeared on Սյունիք ՀԸ.

11-ամյա աղջկա են ծեծել. տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի … Read more

Հորմուզի նեղուցով նավերի տարանցման թիվն աճում է. Al Jazeera

Վերջին օրերին Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի թիվը փոքր-ինչ աճել է՝ հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով ծովային մոնիթորինգի տվյալներին։ Իրանը թույլ է տալիս նեղուցով փոքր թվով առևտրային նավերի տարանցումը, այդ թիվն աճում է, վերջին օրերին այն գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, խոսքն Իրանի դրոշի ներքո գտնվող նավերի մասին չէ։ Վերլուծաբանները նշել են, որ Արևմուտքի երկրների … Read more

Իրանի պատերազմը տնտեսապես վնաս է հասցնում Հայաստանին․ էկոնոմիկայի նախարար

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել են նախորդ տարում իրականացված ծրագրերը, թվային ցուցանիշները։ Մասնավորապես քննարկվել են ճանապարհաշինական, տնտեսական ծրագրերի արդյունքները, հարկային եկամուտների աճը։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post Իրանի պատերազմը տնտեսապես վնաս է հասցնում Հայաստանին․ էկոնոմիկայի նախարար first appeared on Սյունիք ՀԸ.

Կապանում դադարեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ ► սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի … Read more