ՀՀ-ում գրանցվել է սուր շնչառական վարակների միջին ակտիվություն

2026 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ Այդ մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից: Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։

Կապանում սահմանափակ կարողությամբ 45 երեխա զբաղվում է սպորտով

Կապանում ցավոք քիչ չեն սահմանափակ կարողություններով երեխաները։ Նրանցից շատերը մայրաքաղաք են հասնում համապատասխան ծառայություններից օգտվելու համար։ Համայնքում տարիներ շարունակ գործում է «Հույսի և հավատի օջախ» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում զարգացնել մանկական սպորտը։ Հաստատության միակ աջակիցը ԶՊՄԿ-ն է, որի ֆինանսավորման շնորհիվ 45 շահառու տեղում ֆիզիոթերապևտի և հոգեբանի աջակցություն է ստանում։ The … Read more

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 1-ամյա երեխային բժիշկները փրկել են

Մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ … Read more

Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է

Տեղեկություններ էին տարածվել, որարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Իրանի թիվ 1 կառավարական ինքնաթիռը ոչնչացվել է․ ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործվող օդանավը։ «Ինքնաթիռի ոչնչացումը հարված է հասցնում Իրանի ղեկավարության՝ դաշնակից երկրների հետ համակարգման կարողությանը, ռազմական ուժի ստեղծմանը և ահաբեկչական ռեժիմի վերականգնմանը։ Այսպիսով, Իրանը զրկվում է ևս մեկ ռազմավարական ակտիվից», — ասված է հաղորդագրության մեջ։

3 օրում գրանցվել է 41 ավտովթար, վիրավորվել է 49 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-16-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 71 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 15 դեպք՝ խարդախության, 14 … Read more

Բարձր ենք գնահատում Հայաստանի օգնությունն այս դժվարին ժամանակներում. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար: «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացու անվտանգ տարհանմանն աջակցելու համար: Բարձր ենք գնահատում այդ օգնությունն այս դժվարին ժամանակներում»,- X-ի իր էջում գրել է արտգործնախարարը՝ գրառման վերջում նշելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին: 

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Իրինա Յոլյանը ներկայացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Նա հայտարարել է, որ սա բացառապես իր անձնական որոշումն է։ «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։ Կայացրել եմ … Read more

Քարաթափումներ Սիսիան – Լծեն, Երեւան – Մեղրի ճանապարհներին

Մարտի 15-ին ժամը 20։58-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 34-րդ  կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել … Read more

Մեզ ընդամենը 3 հրաշալի գարնանային օր է սպասում. Գագիկ Սուրենյան

Հայաստան ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով վերջին 2 օրում Երևանում թափվել են մարտ ամսվա նորմայի եռապատիկի չափ տեղումներ։ Մարտի 17–19–ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ և 4–6 աստիճանով։