Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը կկրճատվի

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Նախատեսվում է արգելել՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, … Read more

Երեւան–Կապան թռիչքներ իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան

 Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցին  հայտնել են, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։ Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման … Read more

🎦Առողջության համընդհանուր ապահովագրությունը Սյունիքում ակտիվ գործում է

Տարեսկզբից մարտի 23-ը ներառյալ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում սպասարկվել է 44834 բուժառու։ Խորհրդատվություն, դեղորայքի տրամադրում, վիրաբուժական միջամտություններ․ նորամուծությունը զգալիորեն թեթևացրել է բուժման գործընթացը, շահառուներին ազատել ֆինանսական բեռից։

Լիբանանում Իրանի դեսպանը հայտարարվել է «անցանկալի անձ»

Լիբանանի կառավարությունը պաշտոնապես Իրանի դեսպանին հայտարարել է «անցանկալի անձ» («persona non grata») և հրահանգել լքել երկրի տարածքը։ Բեյրութը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից։ Փորձագետները նշում են, որ սա Լիբանանի կողմից աննախադեպ համարձակ քայլ է, որը ցույց է տալիս Բեյրութի փորձը՝ տարանջատվել Իրանի տարածաշրջանային հավակնություններից և խուսափել Իսրայելի հետ հնարավոր կործանարար բախումից։

Սեւանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ … Read more

Թվայնացման ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ

2025 թվականի ընթացքում Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Մեծաթիվ աշխատանքներ են կատարվել ՔԿԱԳ թվայնացման ոլորտում, ինչի արդյունքում քաղաքացիները կարող են օնլայն համակարգի միջոցով գրանցել՝ ամուսնությունը, երեխայի ծնունդը, անվան մեջ կատարել փոփոխություն, ճանաչել հայրությունը, ընդ որում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման այս համակարգը ապահովված է … Read more

🎦Առուշ Առուշանյանը` համայնքների հերթական խոշորացման մասին

 Կառավարության որոշմամբ այս տարի համայնքների հերթական խոշորացումը կիրականացվի հանրապետության երեք մարզերում, այդ թվում՝ Սյունիքում: 80 բնակավայրեր միավորվելու են 3 խոշոր կենտրոններում։ Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ փնջերը՝ Լոռու մարզում՝ Ստեփանավան, Սյունիքում՝ Գորիս, Վայոց ձորում՝ Եղեգնաձոր համայնքները։  Մեր նկարահանող խումբը եղել է Գորիսում և թեմայի շուրջ զրուցել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: The post 🎦Առուշ Առուշանյանը` … Read more

5G թարմացում․ զգուշացեք, խարդախություն է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են. «Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները»։ The post 5G թարմացում․ … Read more

ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների) բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։ «Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք … Read more

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթեւ ճանապարհին – Սյունիք ՀԸ

Մարտի 23-ին, ժամը 18։45-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 37-րդ  կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ … Read more