ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների) բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։

«Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Leave a comment