20 կգ թմրամիջոցն ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ  համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ 20 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք ՀՀ-ում այլ անձանց իրացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքները:  Մասնավորապես, նախաքննության ընթացքում … Read more

Սյունիքում, Վայոց ձորում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ … Read more

🎦Արմեն Խաչատրյանը՝ Իրանից բեռնափոխադրում իրականացնողների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Իրանից բեռնափոխադրումներ իրականացնողներին։ «Բեռնափոխադրումներ իրականացնողները, որոնք հիմնականում Իրանի իսլամական հանրապետությունից են ներկրում Հայաստան կամ արտահանում բեռներ, հայտնվել են շատ փակուղային վիճակում»։ Ըստ պատգամավորի՝ պատճառները բազմաթիվ են։ Մանրամասները տեսանյութում։

3-ամյա Տիգրանին սպանելու համար հայրը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օ.-ին կյանքից զրկած հայրը՝ Ա.Օ.-ն, դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու … Read more

75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը

Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա … Read more

🎦📷Մեկնարկել է շախմատի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մարտի 21-ին մեկնարկել է շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:Սյունիքից մրցաշարին մասնակցում է 20 երեխա` 18 տղա եւ 2 աղջիկ։ Մրցաշարը լուսանկարներով ներկայացնում է syunik.tv-ի թղթակիցը։ The post 🎦📷Մեկնարկել է շախմատի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը first appeared on Սյունիք ՀԸ.

🎦Ո՞վ է հաղթում Իրան-Իսրայել պատերազմում

Իրան-Իսրայել պատերազմի վերաբերյալ տեղեկությունները քիչ են ու հակասական: Համացանցում հայտնվող տեսանյութերի մեծ մասն էլ ստեղծված է արհեստական բանականությամբ: Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն է ներկայացնում իրավիճակը: The post 🎦Ո՞վ է հաղթում Իրան-Իսրայել պատերազմում first appeared on Սյունիք ՀԸ.

ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի

Ազգային ժողովը ընդունել է փոփոխություն, որով Հայաստանի Առաքելական եկեղեցուն պետական և համայնքային հողամասերն այլևս անհատույց չեն տրվի եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների կառուցման և սպասարկման համար: Նախագիծը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից և ընդունվել է 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,4%-ով

2026 թ. հունվար-փետրվարին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.շինարարություն՝ 20.5%,արդյունաբերություն՝ 17.2%,ծառայություններ՝ 7.2%,առևտրի շրջանառություն՝ 3․3%։ 2026 թ. հունվար-փետրվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9.3%-ով. արտահանումն աճել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 7.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նույն … Read more

Տաթև համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև, Շինուհայր, Հարժիս, Հալիձոր, Խոտ, Սվարանց, Տանձատափբնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։