🎦Արտակարգ իրավիճակ Կապանում

Մարտի 27-ին Կապանում թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: Մարզկենտրոնում առաջացել են քարաթափումներ, երթևեկությունը ժամանակավոր խոչընդոտվել է, վնասվել են մեքենաներ։ The post 🎦Արտակարգ իրավիճակ Կապանում first appeared on Սյունիք ՀԸ.

«Զանգեր» կոչվող հատվածում եւ Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: «Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, Ճանապարհային դեպարտամենտը … Read more

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելում է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ արգելում է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին։ Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն՝ հղում անելով կազմակերպության նոր քաղաքականությանը։ Նոր կանոնների համաձայն՝ Օլիմպիական խաղերում և ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում կանանց կարգում հանդես գալու իրավունք կունենան միայն կենսաբանական կանայք։ Սահմանվել է նաև, որ մարզիկները պետք է անցնեն հատուկ գենետիկական թեստ՝ … Read more

«Նախընտրական թոհուբոհ» ոչ նախընտրական քարոզարշավի շրջանում

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, բայց արդեն իսկ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ սկսել են ակտիվորեն հանդիպումներ կազմակերպել հանրապետության տարբեր մարզերում և համացանցային տիրույթում տեսանյութեր տարածել: Ի՞նչն է թույլատրելի այս փուլում և ի՞նչն է օրենքով արգելվում, արդյոք այս շրջանում կա՞ն սահմանափակումներ. Հերմինե Միքայելյանն  է պատմում: The post «Նախընտրական թոհուբոհ» ոչ նախընտրական քարոզարշավի շրջանում … Read more

ՀՀ-ում հուղարկավորել են Երեւանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային

ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր; Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, … Read more

ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում անդրադարձել է Խաղաղության գործընթացին

ՆԱՏՕ-ի 2025 թվականի տարեկան զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվել Հարավային Կովկասին՝ որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանի։ Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ազդեցությունը։ Զեկույցի առանցքային կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացի» ողջունումն է։ Դաշինքը բարձր է գնահատել 2025 թվականի օգոստոսին … Read more

Որոնք են ամենամահաբեր եղանակային երևույթները

1995 թվականից ի վեր էքստրեմալ եղանակային երևույթները ամբողջ աշխարհում խլել են ավելի քան 832 հազար մարդու կյանք և հանգեցրել տրիլիոնավոր դոլարների տնտեսական վնասներ։ «Germanwatch» կազմակերպությունը, հիմնվելով կլիմայական ռիսկի ինդեքսի տվյալների վրա, վերլուծել է էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված մահացության և տնտեսական վնասների մակարդակները։ Ջերմային ալիքներին բաժին է ընկնում ավելի քան 278 հազար մահ ամբողջ աշխարհում։ Բարձր … Read more

2025թ․ ՔԿՀ-ներում գրանցվել է 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը զուգահեռ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ընդգրկում է Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները։ Զեկույցն ամփոփում է՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական կազմակերպություններում, Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր … Read more

Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարհը երկկողմանի փակ է

Մարտի 27-ին՝ ժամը 11:55-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Քարաթափումների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

🎦Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Մարզպետը հորդորել է   չմոտենալ վարարած գետերին: «Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք՝ հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին … Read more