ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում անդրադարձել է Խաղաղության գործընթացին

ՆԱՏՕ-ի 2025 թվականի տարեկան զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվել Հարավային Կովկասին՝ որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանի։ Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ազդեցությունը։

Զեկույցի առանցքային կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացի» ողջունումն է։ Դաշինքը բարձր է գնահատել 2025 թվականի օգոստոսին կայացած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված վճռորոշ քայլ։ ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ էլ։

Leave a comment