Կհամաֆինանսավորվի 16 համայնքի 18 սուբվենցիոն ծրագիր
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Կհամաֆինանսավորվի 16 համայնքի 18 սուբվենցիոն ծրագիր։ Հարցը Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: