Զելենսկին հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Շվեյցարիայում


shantnews.am Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հաջորդ հանդիպումը նույնպես տեղի կունենա Շվեյցարիայում։


 


Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տեղի ունեցան Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար և նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին փետրվարի 18-ին հայտարարեց, որ բանակցությունների նոր փուլ տեղի կունենա մոտ ապագայում:


 


«Հաջորդ հանդիպումը (ուկրաինական կարգավորման վերաբերյալ – խմբ.) նույնպես կկայանա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկատվությունն է, որն ես ունեմ այսօր», – ասել է Զելենսկին բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի YouTube-յան ալիքում՝ Piers Morgan Uncensored-ում հրապարակված հարցազրույցում։


Leave a comment