Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում են

azatutyun.am Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցում են, մանրամասներ առայժմ չի հրապարակվել։   Ակնկալվում է, որ հավաքին կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, … Read more

Քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր

Փետրվարի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերներին։   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը, ներդրումային ծրագրերի պլանավորման և հսկողության գործընթացներին, ինչպես նաև հանրային ակտիվների հաշվառմանը։   Պետական գույքի կառավարման կոմիտե … Read more

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։   Հանդիպմանը ներկա են եղել նաև դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։   Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալական խոսքով հանդես է եկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։ … Read more

Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:   Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը հետաքրքրություն է հայտնել Երևանի և Էլ Քուվեյթի միջև գործընկերային կապերի հաստատման գործում:   Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է՝ արդիականացման ու նորարարության … Read more

«TRIPP»-ն ընդդեմ եվրոպական Հյուսիս-Հարավի. Բաքուն ու Անկարան շահագրգռված են Փաշինյանի վերընտրությամբ

Տիգրան Խզմալյան, «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ  Տեսանյութն ամբողջությամբ՝ https://www.patreon.com/posts/vtangavor-aliewe-151084139          Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах … Read more

Կկատարելագործվի Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում ակնկալվում է Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործում: Այդ նպատակով կներդրվեն մի շարք համակարգեր: Մասնավորապես՝ քաղաքացիների փոխարեն Կադաստրի կոմիտեի կողմից դիմումների մուտքագրման համակարգ, որով քաղաքացիներին կտրվի հնարավորություն իրենց փոխարեն առցանց մուտքագրել դիմում՝ հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փակելու … Read more

Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները. աշխատանքները կրելու են շարունակական բնույթ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությամբ։   ՀՀ մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական … Read more

Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում՝ կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների, այդ թվում՝ պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, անկանխիկ եղանակով վճարումն ապահովելու վերաբերյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք … Read more

«Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագիրը հյուրընկալվել էր Սասունիկ գյուղի նորակառույց դպրոցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունը 2026 թվականին իրականացնում է մանկապատանեկան կրթամշակութային ծրագիր՝ «Արևիկից Արևներին» խորագրով:   Ծրագիրը մեկնարկել է Գրքի տոնի շրջանակում՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի նորակառույց Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում: Այն կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. հաստատությունն ապահովված է … Read more

Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք

Հանրապետության տարածքում փետրվարի19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։   Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում … Read more