Կկատարելագործվի Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգը


Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում ակնկալվում է Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործում:


Այդ նպատակով կներդրվեն մի շարք համակարգեր: Մասնավորապես՝ քաղաքացիների փոխարեն Կադաստրի կոմիտեի կողմից դիմումների մուտքագրման համակարգ, որով քաղաքացիներին կտրվի հնարավորություն իրենց փոխարեն առցանց մուտքագրել դիմում՝ հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փակելու և խորհրդատվական կենտրոններ ստեղծելու գործընթաց: E-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում նախատեսվում է իրավաբանական անձի գրանցման համակարգ։


Չափագրման հատակագծերը համայնքներին կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչը կապահովի տվյալների օպերատիվ շրջանառություն, տեղեկատվության պահպանում, թափանցիկություն և միասնական մոտեցում։ Նախատեսվում է նաև Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում: Այս հարթակը նախատեսված է ոչ միայն ռիելթորների, այլև քաղաքացիների համար: Համակարգի միջոցով շուկայում առաջարկները կլինեն ստուգված և այն փոխգործելի կլինի անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ:


 


 


Leave a comment