Փետրվարի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը, ներդրումային ծրագրերի պլանավորման և հսկողության գործընթացներին, ինչպես նաև հանրային ակտիվների հաշվառմանը։
Պետական գույքի կառավարման կոմիտե