«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով: Հիմնադրամն իրականում ստեղծվելու է անձնական վստահելիության հաշվին։ Այս մասին հայտնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Այդ գումարները պետական բյուջեից չեն գնալու, այլ կոչերից: Եկեք ես կոչ անեմ և Սամվել Կարապետյանը, տեսնենք՝ ում կոչին ավելի շատ կարձագանքեն: Բնական է՝ Սամվել Կարապետյանի»:

Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում

Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար: Այս մասին Հայաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է … Read more

Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր

Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ … Read more

Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան

Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը՝ Պահլավունիները թողել գնացել են Կիլիկիա: Այս մասին Ծաղկաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Բագրատունիներից հետո այս տարածքում ունեցել ենք պետություն, իմիջիայլոց այս տարածքից արտագաղթը այդ ժամանակներում է սկսել, երբ հենց Ծաղկաձորում Պահլավունիները թողել, արտագաղթել են, գնացել են Կիլիկիա: Հիմա մենք պետությունը վերադարձրել ենք Հայաստան, ժողովուրդ ջան, պետք չէ ասել … Read more

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ)

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։

Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար

Մայիսի 26-ի ԱԺ նիստում ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել, քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվելու էր մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը: Մինչև սահմանված ժամը, սակայն, կրկին քվորում չէր ապահովվել, քանի որ գրանցվել էր … Read more

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը: Ըստ գերատեսչության՝ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, … Read more

Հրաչյա Դանիելյանը արվեստանոցում փոքրիկ նկարիչներին ցուցադրեց մեծանուն նկարիչների բացառիկ աշխատանքներ

«KostArt» ստուդիայի սաները հրաշալի հնարավորություն ունեցան ծանոթանալու Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, կոլեկցիոներ, բարերար Հրաչյա Դանիելյանի յուրահատուկ հավաքածուին, որն իր մեջ ներառում է մեծանուն նկարիչների հայտնի աշխատանքները։ Աշակերտները ծանոթացան Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»  ֆիլմի էսքիզների, Մինաս Ավեստիսյանի այրված արվեստանոցից գտնված գրաֆիկական աշխատանքների ինչպես նաև Մարտիրոս Սարյանի գրաֆիկական աշխատանքների հետ։ Դասը անցավ թեմատիկ քննարկման և հարցուպատասխանի միջոցով։ Անչափ … Read more

Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք», նա պատմության մեջ մնալու է ՀՀ ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը. Մեսրոպ Առաքելյան

Լրագրողն արտգործնախարարին հարցնում է՝ Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրացնելո՞ւ եք գերիների հարցը, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «ԱԱԾնգլ գործակալ Արարատը 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո նեղացել, գնացել էր արձակուրդ, քանի որ իրեն պաշտոն բաժին չէր հասել։ Արտգործնախարար էր նշանակվելու … Read more

Թոշակառուն շանս ունի տարին 1 զույգ կոշիկ, 1 կոֆեի ու թեյի բաժակ առնել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին անգամ միջին թոշակն ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը: Ես 2018 թվին, որ ընտրվել եմ վարչապետ, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ: Այդ 16,000 դրամը բավարար չի եղել, որ մարդը մեկ ամսվա մեջ հաց ու պանիր առնի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Հրազդանում ասել է Նիկոլ Փաշինյանը: «2018-ին մենք եկել … Read more