Հրաչյա Դանիելյանը արվեստանոցում փոքրիկ նկարիչներին ցուցադրեց մեծանուն նկարիչների բացառիկ աշխատանքներ

«KostArt» ստուդիայի սաները հրաշալի հնարավորություն ունեցան ծանոթանալու Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, կոլեկցիոներ, բարերար Հրաչյա Դանիելյանի յուրահատուկ հավաքածուին, որն իր մեջ ներառում է մեծանուն նկարիչների հայտնի աշխատանքները։ Աշակերտները ծանոթացան Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»  ֆիլմի էսքիզների, Մինաս Ավեստիսյանի այրված արվեստանոցից գտնված գրաֆիկական աշխատանքների ինչպես նաև Մարտիրոս Սարյանի գրաֆիկական աշխատանքների հետ։ Դասը անցավ թեմատիկ քննարկման և հարցուպատասխանի միջոցով։

Անչափ շնորհակալ ենք «KostArt»  ստուդիայի լավ բարեկամ Հրաչյա Դանիելյանին՝ մեզ ընձեռած նման հնարավորության համար։

Leave a comment