«Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան

«Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության … Read more

Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո … Read more

Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։ Դատական գործընթացը սկսվում է այսօր։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի … Read more

Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և … Read more

«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան

Մենք Գյումրիում պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում։ «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի, այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»,-ասել է նա։ … Read more

«Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ)

Բռնի տեղահանված արցախցիների մի մեծ խումբ այսօր այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Կարապետյանն արցախցիներին ուղղված իր խոսքում շեշտել է՝ դուք հերոսներ եք։ Անդրադարձել է նաև Հայաստանի գործող իշխանության վերաբերմունքին՝ արցախցիների հանդեպ. «Վերջին ժամանակներս ձեզ կարծես ուզում են խեղճացնել։ Ոչ մի դեպքում  չխեղճանաք։ Դուք լուրջ պահանջատեր եք, դուք պարտավոր եք … Read more