Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում

Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար: Այս մասին Հայաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,-ասել է  նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ստորագրվել երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն:

 

Leave a comment