2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է»,- նշել է նա:

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում հունիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 17-ին կեսօրից հետո, 18-21-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում … Read more

«Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

«Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հետընտրական իրավիճակի ու խախտումների մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արմեն Գալստյանը։ «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք, բովանդակային և ընթացակարգային բոլոր հարցերը բարձրացնելու ենք և հասնելու ենք նրան, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն: Այստեղ մանրամասն չեմ … Read more

Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը, պարեկներ, ոստիկաններ, մարզպետարանի աշխատակիցները Փամբակ գետում շարունակում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։ Հայտնում է Shamsyan.com-ը։ Նախօրեին հայտնել էինք, որ Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր։ Ահազանգ է ստացվել, որ նրանք ընկել են … Read more

Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը․ ձևավորվող ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու․ ՀՀԿ ԳՄ

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել։ «Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։ Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս … Read more

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 15-ին, կազմել է 368.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.39 դրամ (աճել  է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.08 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում … Read more

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա … Read more

Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացուց գողացել են 160 հազար դոլար

Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է եղել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա՝ արյունոտ վիճակում, և, հավանաբար, նրան կապել ու թալանել են։ Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի … Read more

«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ … Read more

Սևանում սպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ.-ի … Read more