Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին՝ ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին՝ ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն Կոմիտեից: Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել … Read more

Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան

Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ: Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային մեկնաբանությունը վտանգավոր չափով մակերեսային է եղել։ Արտաքին լուսաբանման մեծ մասում քվեարկությունը ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն՝ արևմտամետ … Read more

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները․ Իվետա Տոնոյան

Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման  … Read more

Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածի բնակիչներին: Հարվածներ են հասցվել նաև Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ դուրս գա Լիբանանի և Իսրայելի սահմանային հատվածից:

Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին 3 օրերին 5 տասնյակից ավելի սպաներ եւ զինվորականներ դատական հայց են ներկայացրել պաշտպանության նախարարության դեմ: Զինվորականների ներկայացուցիչները մեջբերել են հենց Պնախարարի կողմից հաստատված հրամանը եւ պահանջում են չօգտագործված արձակուրդից եւ ծառայողական պարտավորություններից ելնելով ոչ ծառայողական օրերի քանակը հաշվել եւ դրա դիմաց փոխհատուցում վճարել: Քանի որ շատ են հայցադիմումները, ներկայացնենք դրանցից … Read more

Բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում … Read more

Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq

Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այս մասին գրում է Հետքը։ Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում … Read more

«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով

«Միասնության թևեր» կուսակցությունը քիչ անց դիմում կներկայացնի ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու համար։ Այս  մասին տեղեկացնում են «Միասնության թևեր» կուսակցությունից: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով: ԲՀԿ-ն նույնպես պահանջում է, որ 2 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել, վերաքվեարկություն իրականացվեն: