Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը, պարեկներ, ոստիկաններ, մարզպետարանի աշխատակիցները Փամբակ գետում շարունակում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Հայտնում է Shamsyan.com-ը։ Նախօրեին հայտնել էինք, որ Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր։ Ահազանգ է ստացվել, որ նրանք ընկել են Փամբակ գետը։

Leave a comment