Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, … Read more

Հայ-գերմանական ռազմավարական օրակարգ. Գերմանիան Հայաստանին ձյունագնացներ է փոխանցել

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։ Դեսպանը … Read more

Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը: Այս մասին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի, որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը՝ … Read more

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին չի կարողացել զսպել արցունքները Մեսսիի պատմական հեթ-տրիկից հետո

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խիստ հուզական արձագանք է տվել Լիոնել Մեսսիի հեղինակած հեթ-տրիկին աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Ալժիրի դեմ խաղում (3-0): «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվողը հեղինակել է առաջին տուրի հանդիպման բոլոր երեք գոլերը: Երրորդ դիպուկ հարվածից անմիջապես հետո հեռարձակող տեսախցիկները ֆիքսել են «Ալբիսելեստեի» գլխավոր մարզչին՝ արցունքն աչքերին: Սկալոնիի հուզմունքն ակնհայտ էր նաև … Read more

Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը; Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը (տեսանյութ)

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել … Read more

Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայրում «BMW X5»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento» … Read more

Հանրային տրանսպորտում խուլիգանության դեպք է բացահայտվել․ 55-ամյա կինը ձերբակալվել է (Տեսանյութ)

Հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։ Պարզվել է, … Read more

9-րդ գումարման ԱԺ-ում ձևավորված ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է. Փաշինյան

Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս ՀՀ-ում՝ որևէ քաղաքական ազդեցություն ունենալու: Այս մասին Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում … Read more

Նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը (տեսանյութ)

Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագիծ՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը: Երկու նախաձեռնություններն էլ կազմում են բազմաֆունկցիոնալ համալիրի մաս, որոնք իրականացնում է Գրին Ռոքը՝ փուլային եղանակով: Նոր տարածքները քաղաքում ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ տարբեր ձևաչափերի այցերի և բնակության համար, սկսած կարճաժամկետ այցերից և ուսուցումից մինչև երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք և նոր նախաձեռնությունների … Read more