9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Գրիգոր Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Վ. Զ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին գրել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։ Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված … Read more

Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն. Վարդանյանը՝ ընդդիմության համագործակցության մասին

Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում՝ նախընտրական շրջանում ասել ենք՝ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև չկա մեկ քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է ստեղծված իրավիճակը միայնակ լուծել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով: Թույլ տվեք ասել, որ Նիկոլ … Read more

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը

Այս պահին եկել են ինձ ձերբակալելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Այս պահին եկել են ինձ ձեռբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միեւնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար. ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել … Read more

Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ։ Այսինքն՝ եթե ընդդիմադիր նոր ուժերը որոշեն վերցնել մանդատներն ու մտնել Ազգային ժողով, ապա Վարդևանյանը պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։ Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Արամ … Read more

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ «Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։

Տատիկ-պապիկներն իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. շատ հետաքրքիր օրենքի նախագիծ է. Բաբկեն Թունյան

Շատ հետաքրքիր օրենքի նախագիծ է: Մենք այս օրենքի նախագիծը Կադաստրի կոմիտեի մեր գործընկերների հետ, երևի մեկ տարի է՝ քննարկում ենք ու անհամբեր սպասում ենք՝ երբ է ներդրվելու: Այս մասին Ազգային ժողովում, օրենքի նախագծերի քննարկման ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Օրենքի նախագիծը շատ լավ հնարավորություն է, հատկապես միայնակ ապրող մեր տատիկ-պապիկների համար, որոնք, օրինակ՝ … Read more

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և … Read more