Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

Թեհրանը չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը և հրթիռային հարվածներին։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հուշագիրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի պետության ղեկավարի սպանությանը և ավերիչ հրթիռային հարվածներին»,-գրել է Մեդվեդևը։

Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան

Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։ Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ … Read more

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՍԴ, որով վիճարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքը ևս դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու համար Այսօր ավելի վաղ նույն պահանջով ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը» և … Read more

ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը վիճարկելու պահանջով դիմել է ՍԴ

Այսօր՝ հունիսի 19-ին «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:

Իշխանության մաս կազմելու մարտերը հասան ՍԴ մատույցներ. Անի Գևորգյանը՝ «ընդդիմությանը»

NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արձանագրենք՝ ամեն ինչ առանց շեղումների կատարվում է այնպես, ինչպես ես գրել էի մի անմեղ հոդվածում: Մանդատը վերցնելը արդարացնելու համար հազար տրյուկի են դիմում՝ քաջ իմանալով ելքը: Խմբիշխանության մաս կազմելու «մարտերը» կրկին հասել են ՍԴ մատույցներ: Մարդիկ, որոնց կենսագրությունից հանես Արցախ բառը, ոչինչ չես գտնի կռիվ … Read more

Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը Վրաստանի տարածքով ՌԴ է արտահանվում թուրքական ծագման անվան տակ, կեղծ են. Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն

Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով ՌԴ է արտահանվում թուրքական ծագման անվան տակ, չեն համապատասխանում իրականությանը և կրում են սպեկուլյատիվ բնույթ: Այս մասին գրված է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ֆեյսբուքյան էջում: «Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքում է հայկական հրատարակության կողմից հրապարակված տեղեկատվությունը հայկական արտադրանքի ծագումը փոխելու և բեռը … Read more

«700 հազար դրամանոց կովը պետքա մինիմում անգլերեն խոսի». «Ուժեղ Հայաստան»-ի համակիրն այլ անձանց հետ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ … Read more

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին. հայտարարություն

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի … Read more