Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. Պապոյան

Հունիսի 19-21-ը արտահանվել է. ծիրան — 371 տոննա կեռաս — 154 տոննա ելակ — 19 տոննա պղպեղ — 144 տոննա լոլիկ — 76 տոննա ծաղիկ — 390 հազար հատ և 7 տոննա։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am

Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր համայնքային մանկապարտեզների սաների մի մասին գրքեր նվիրել, մյուսներին՝ ոչ. ծնողները նման մոտեցումը համարում են ոչ հավասարաչափ: Գրում է Հետքը: Քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների ոչ բոլոր սաներին գրքեր նվիրելու մասին «Հետքին» պատմել են երեխաների ծնողներից մի քանիսը: Նրանք նշել են, որ խնդիրը ոչ թե նվերի առարկան է, … Read more

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության հայտարարությունից: Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված … Read more

Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետ

Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են … Read more

Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում Երևանի բնակիչ 33-ամյա Փայլակ Գ.-ն իր վարած «Volkswagen ID. UNYX» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lada Priora» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Mercedes»-ը առաջ է ընթացել և բախվել է կայանված «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ … Read more

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն

Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը։ «Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։ Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի … Read more

Սիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել է

Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական … Read more

Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկում ենք։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի … Read more

«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան

Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ ճոխ և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով կոլխոզից անդին չէին անցել։ Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին … Read more

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն իրենից կախվածության մեջ գտնվող՝ փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան Ա․Մ․-ին մեղադրելով իր և Մ․Ռ․-ի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու … Read more