Թուրքմենստանում ընթացող Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ փակ հանդիպումը։ Նախապես չհայտարարված բանակցությունները տևել են շուրջ 15 րոպե, ինչի մասին հայտնում է Коммерсантъ-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Եռակողմ հանդիպման նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ընթացքում հարցն առանձին քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ։ Թեև Հայաստանի վարչապետը չի մասնակցել բուն գագաթնաժողովին, սակայն հատուկ մնացել է Թուրքմենստանում՝ Պուտինի և Ալիևի հետ զրուցելու նպատակով։
Հատկանշական է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել էր, որ Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն չէր բացառել, որ նրանք կարող են շփվել միջոցառման շրջանակում։