ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք. Կարապետյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք. Կարապետյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք. Կարապետյան
Ես իմ ժամկետները ունեմ, հիմա չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին: «Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել, թե ում հետ, բայց մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»,- նշել … Read more
Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հուլիսի 3-5-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի … Read more
Այս տարի Վարդավառը միասին չի տոնի Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը: «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը Նատալյա Ռոտենբերգին մոտենալ անգամ չի կարող: «Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալյա Սերգեևնային՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված: Անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում՝ այդ որոշման կատարման համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 … Read more
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարում է՝ նպատակ ունեն 3 միլիոն բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության մեջ։ Սրան զուհագեռ, նպատակ կա 2028 թվականի հունվարից ավարտել պետական պատվերի ծրագիրը։ Լրագրողների հետ հանդիպմանն Ավանեսյանն ասաց, որ առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլը սահուն են անցել, մարտահրավերները հաջողությամբ հաղթահարել են։ «Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ դրական պատմությունը տարածվում է։ … Read more
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ Ս․-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն, հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից … Read more
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի: Այս մասին ՍԴ-ում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը այն բանից հետո, երբ ՍԴ դատավորներից Սեդա Սաֆարյանը իր հարցադրման մեջ նույնացրեց 3 քաղաքական ուժերին: «Խնդրում եմ այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի՝ քաղաքական պնդումների … Read more
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 29-30-ը պաշտոնական այցով կգտնվեն Թուրքիայում։ Այս մասին նշվում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Նախատեսված են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նշվում … Read more
Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ավտոբուսը մի գիծ վերցնում է ու միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել այդ գծով, մարդիկ էլ բողոքում են, իրենց մոտ հարց … Read more