Կարևորվել է հայ և ֆրանսիացի գործարարների միջև անմիջական կապերի զարգացումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Իլ-դը-Ֆրանսի Առևտրաարդյունաբերական պալատի (CCI Paris Île-de-France) նախագահ Դոմինիկ Ռեստինոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման նոր շուկաներ գտնելու և ֆրանսիական ներդրումները Հայաստան խթանելու հնարավորությունները։

Կարևորվել է նաև հայ և ֆրանսիացի գործարարների միջև անմիջական կապերի զարգացումը։

Այս համատեքստում քննարկվել են Փարիզում գործարար հանդիպումների կազմակերպման և ֆրանսիական գործարար պատվիրակության՝ Հայաստան այցի հնարավորությունները։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment