https://arm.sputniknews.ru/20261006/rd-pashtpanutjan-pvokhnakharary-medal-e-handznel-zvohvats-hajk-gasparjani-hvory-ev-ajrun-107765105.html
ՌԴ պաշտպանության փոխնախարարը մեդալ է հանձնել զոհված Հայկ Գասպարյանի հորը և այրուն
ՌԴ պաշտպանության փոխնախարարը մեդալ է հանձնել զոհված Հայկ Գասպարյանի հորը և այրուն
Sputnik Արմենիա
Գասպարյանը զոհվել է ռազմական հատուկ գործողության գոտում մարտական առաջադրանք կատարելիս։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T22:09+0400
2026-10-06T22:09+0400
2026-10-06T22:09+0400
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
մեդալ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763943_0:173:1080:781_1920x0_80_0_0_c6a465f0e8175bd7ef5e148d20d10703.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհված Հայկ Գասպարյանի այրուն և հորը։ Այս մասին հայտնում է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։Հայկ Գասպարյանը ղեկավարում էր Ռուսաստանի ՊՆ կամավորական կորպուսի «ԱրԲատ» հետախուզական-գրոհային ջոկատը և ռազմական հատուկ գործողությանը մասնակցում էր 2023 թվականից։«Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, մեր ողջ անձնակազմի անունից ընդունեք ցավակցություններ և անկեղծ հիացմունք Հայկի սխրանքով՝ որպես սպա, մարդ և հրամանատար»,-ասել է Եվկուրովը՝ պարգևը հանձնելով Գասպարյանի ընտանիքին։Ռազմական հատուկ գործողության ողջ ընթացքում Հայկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող հետախուզական-գրոհային ջոկատի անձնակազմը ոչնչացրել է ավելի քան 117 կրակակետ, 87 մարտական զրահապատ մեքենա, 300 ԱԹՍ։«Արբատ» գումարտակի հրամանատար, Ռուսաստանի հայերի միության խորհրդի և վարչության անդամ Հայկ Գասպարյանը զոհվել է ռազմական հատուկ գործողության գոտում 2026 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին պետք է ծնվի նրա որդին՝ Հայկ Գասպարյան կրտսերը։
2026
Լուրեր
am_HY
Замминистра обороны РФ Евкуров передал звезду Героя родственникам погибшего Айка Гаспаряна
Sputnik Արմենիա
Замминистра обороны РФ Евкуров передал звезду Героя родственникам погибшего Айка Гаспаряна
2026-10-06T22:09+0400
true
PT0M41S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763943_0:13:1080:823_1920x0_80_0_0_023de8b4af3a0bd1f4b421af3c513102.jpg.webp
ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Գասպարյանը զոհվել է ռազմական հատուկ գործողության գոտում մարտական առաջադրանք կատարելիս։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհված Հայկ Գասպարյանի այրուն և հորը։ Այս մասին հայտնում է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։
Հայկ Գասպարյանը ղեկավարում էր Ռուսաստանի ՊՆ կամավորական կորպուսի «ԱրԲատ» հետախուզական-գրոհային ջոկատը և ռազմական հատուկ գործողությանը մասնակցում էր 2023 թվականից։
«Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, մեր ողջ անձնակազմի անունից ընդունեք ցավակցություններ և անկեղծ հիացմունք Հայկի սխրանքով՝ որպես սպա, մարդ և հրամանատար»,-ասել է Եվկուրովը՝ պարգևը հանձնելով Գասպարյանի ընտանիքին։
Ռազմական հատուկ գործողության ողջ ընթացքում Հայկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող հետախուզական-գրոհային ջոկատի անձնակազմը ոչնչացրել է ավելի քան 117 կրակակետ, 87 մարտական զրահապատ մեքենա, 300 ԱԹՍ։
«Արբատ» գումարտակի հրամանատար, Ռուսաստանի հայերի միության խորհրդի և վարչության անդամ Հայկ Գասպարյանը զոհվել է ռազմական հատուկ գործողության գոտում 2026 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին պետք է ծնվի նրա որդին՝ Հայկ Գասպարյան կրտսերը։