Բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի տարածքում

Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ զենքը վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։ Ենթադրվում է, որ այն արձակվել է Իրանից. զոհեր չկան։

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ «Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։ Հայտարարում եմ՝ … Read more

Մեր շուրջը բարդ իրավիճակ է, և հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը. Իրակլի Կոբախիձե

Մենք ուրախ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև, և այս միտումները շատ դրական հիմք են տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու համար. Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս համատեքստում ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել … Read more

Ըստ Բաքվի՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան

Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապահ ծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի։ Այս մասին գրել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը։ «Թեև տեղեկությունը պաշտոնական չէ, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ հնարավոր նման ռազմական պատրաստությունները միտված չեն այն սցենարին, երբ … Read more

ԱՄԷ-ն թույլ չի տվել իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակումների համար

Տարածաշրջանում ներկայիս լարվածության ընթացքում Միացյալ Արաբական Էմիրությունները թույլ չեն տվել, որ իր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի Իրանի դեմ որևէ հարձակման համար, չնայած Իսլամական Հանրապետության կողմից իրականացված բազմակի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։ «ԱՄԷ-ն չի փոխել իր դիրքորոշումը՝ ի պատասխան Իրանի կողմից իրականացված բազմակի հարձակումների և թույլ չի տվել, որ իր … Read more

«Ի՞նչ ա նշանակում՝ էդ շեշտով չխոսեք ինձ հետ». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ այսօրվա նիստում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ հարց տալու ժամանակը սպառվել էր, բայց նա շարունակում էր խոսքը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ զգուշացրեց, ինչից հետո բարձր տոնով ասաց. «Տիկի՛ն Կյուրեղյան, չեք նկատո՞ւմ, որ ազդանշան եմ տալիս, որ պետք է դադարեցնեք»: Պատգամավորը տեղից արձագանքեց, ինչից հետո Ռուբինյանը նշեց. «Ի՞նչ ա նշանակում՝ էդ շեշտով չխոսեք … Read more

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափում պաշտոնում առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը: Նա մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է: Ավելի վաղ հայտնել էինք Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին:

«Այաթոլլահ Խամենեիի որդին կարող է դառնալ նրա իրավահաջորդը»․ #NYT

ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջաթաբա Խամենեին, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի հիմնական թեկնածուն է, հաղորդում է New York Times-ը՝ հղում կատարելով իրանցի իրազեկ պաշտոնյաներին։ «Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան կրոնական գործիչները երեքշաբթի հանդիպել են քննարկումների համար, և զոհված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, դարձել … Read more

Խիստ ձեռագիր, կոշտ կարգապահություն. ինչու՞ են թիրախավորում Արփինե Սարգսյան-ին

Հայաստանի ուժային կառույցների ղեկավարի պաշտոնը ավանդաբար եղել է քաղաքական և հասարակական բարձր լարվածության կենտրոնում։ Այդ պաշտոնում յուրաքանչյուր որոշում դառնում է հանրային քննարկման առարկա, յուրաքանչյուր միջադեպ՝ քաղաքական շահարկման թեմա։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանի-ի նշանակումը ոչ միայն կադրային փոփոխություն էր, այլև սիմվոլիկ շրջադարձ՝ առաջին անգամ համակարգը ղեկավարում է կին պաշտոնյա։ Սակայն նշանակման պահից ի վեր նախարարի գործունեությունը … Read more