ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում. Դուբայ-Երևան թռիչքը հետաձգվել է

Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում։ Թռիչքները որոշ ժամանակով հետաձգվել են, այդ թվում՝ FlyDubai-ի Դուբայ-Երևանը։ Radar Armenia-ի թղթակցի փոխանցմամբ՝ ինքնաթիռի նստեցման փուլն էր արդեն, և այդ պահին էր հնչել պայթյունը։ Ժամը 06:55-ի փոխարեն թռիչքը նախատեսված է 09:30։ Սակայն ներկայումս օդանավակայանի տարածքում շարունակում են պայթյունների ձայներ լսվել։

Վարչապետը հաստատել է Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։   Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի … Read more

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծով է մտել

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը, Ջիբրալթարով անցնելուց հետո, մտել է Միջերկրական ծով՝ ուղղություն վերցնելով դեպի Մերձավոր Արևելք, հաղորդում է Itamilradar պորտալը։ Նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ավիակիրն այնտեղ ուղարկել՝ իրանական ճգնաժամի սրման հետ մեկտեղ դաշնակից ուժերի և տարածաշրջանային օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այդ որոշումն ազդարարում է եվրոպական ռազմածովային ուժերի վերատեղակայումը դեպի Մերձավոր Արևելք, նշված է հաղորդագրության մեջ։ Ավիակիրը … Read more

Իվետա Տոնոյան․ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շուրջ համախմբումը մեծանում է

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շուրջ համախմբվող շրջանակները օրեցօր ընդլայնվում են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ նախաձեռնությանը միանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, իսկ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները նրանց հետ։ Մանրամասները՝ստորև   Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր  շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Առաջիկայում այդ շարքերն էլ ավելի են ավելանալու, … Read more

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին, հայտնում են Factor TV-ն։ Ըստ լրատվամիջոցի ունեցած նախնական տեղեկությունների՝  գործը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։ Ռուբեն Հակոբյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Մեր ձևով» շարժման առաջնորդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։ Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ … Read more

«Մեր հարցումների արդյունքում ՔՊ-ն որևէ շանս չունի իշխանության գալու». Գառնիկ Դանիելյան

Անդրադառնալով ամերիկյան IRI ընկերության կողմից ՀՀ-ում անցկացված վերջին հարցման արդյունքնեդին՝ ընդդիմադիր պատգանավոր Գառնիկ Դանիելյանն ասաց. «Մենք էլ ունենք մեր հարցումները և դրանք բավականին ուսադրող են ու տարբերվում են անցկացվածից: Մեր հարցումների արդյունքում ՔՊ-ն որևէ շանս չունի իշխանության գալու: Իրենց հակավարկանիշն ամենաբարձրն է»:

«Դե հիմա թող ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։ Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»։ IRI-ի վերջին … Read more

Բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց ամեն դեպքում անակնկալներ կային. Արշակ Սրբազան

Բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց ամեն դեպքում անակնկալներ կային. Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին, իմ փաստաբաններին, հոգևոր եղբայրներիս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, մեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներին, բոլորին, ովքեր այս ընթացքում աջակցել են եկեղեցուն և չեն կորցրել հավատքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար … Read more

Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական … Read more

Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ է ընկել

Իրանի անօդաչու թռչող սարքը ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում։ «Սպասվում է պաշտոնական մարմինների հայտարարությունը Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման վերաբերյալ», – ասվում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ։