«Լռե՛ք, ես եմ որոշողը», «Ձեր հայաթը չի», «Խելոք մնա». վեճ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիր պատգամավորը խոսում էր իշխանության օրոք կոռուպցիոն դրսևորումների մասին: Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, հարց ուղղեց. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա»: Վարդանյանն ասաց, որ ելույթն ընդհատել են, ու խնդրեք իր ժամանակը վերականգնել։ Սակայն, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը դա թույլ … Read more

Սպարապետի ժառանգությունը և «Հոկտեմբերի 27»-ի անավարտ ձեռագիրը. Պետականության բեկման կետը

Այսօր Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Մարդու, ում կենսագրությունը դարձավ անկախ պետականության ձևավորման տարեգրությունը, և ում բացակայությունը մինչ օրս զգացվում է Հայաստանի քաղաքական լանդշաֆտում։ Ռազմական առաջնորդից մինչև պետական շինարար Վազգեն Սարգսյանի ֆենոմենը հայոց նորագույն պատմության մեջ եզակի է նրանով, որ նա կարողացավ տրանսֆորմացվել պատերազմի դաշտի հրամանատարից մինչև պետական ռազմավարական գործիչ։ 1988-ի … Read more

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանում թիրախների ուղղությամբ ճշգրիտ հարվածների նոր կադրեր

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանում թիրախների ուղղությամբ բարձր ճշգրտության հարվածների նոր կադրեր: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։  

ՆԳՆ պարզաբանումը «Մարտինի Ռոյալ»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ․ կրակոցներ չեն եղել

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Մարտինի Ռոյալ» սրճարանում, որը, ըստ հրապարակումների, ուղեկցվել է ծեծկռտուքով և կրակոցներով։ Նշվում էր նաև, որ միջադեպը կապ ունի գործարարներ Սամվել Ալեքսանյանի և «Զովք» ընկերության սեփականատիրոջ միջև առկա խնդիրների հետ։ Տեղեկությունների ճշտման նպատակով Մեգանյուզը դիմել է Ներքին գործերի նախարարությանը։ Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ-ն Մեգանյուզին փոխանցել … Read more

Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, հրավիրել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում անցկացվել է ուսումնասիրություն, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր՝ Աննա Աբրահամյանի հետ կապված հարցերին: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Այս մասին Meganews-ը տեղեկանում է «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից։ «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման … Read more

Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր

Armlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում … Read more

Դուբայի ամենաշքեղ «բունկերները». «խուճապի սենյակները»՝ որպես ռումբապաստարաններ ԱՄԷ-ի ամենահարուստ բնակիչների համար

Դուբայի շքեղության մեջ ապրող արտագաղթողներից գրեթե ոչ մեկը չէր կարող կանխատեսել շաբաթ օրը փայլուն քաղաքը թիրախավորած իրանական ավիահարվածները, բայց դա չի նշանակում, որ նրանք չունեին հատուկ նախագծված անվտանգ վայր թաքնվելու համար, գրում Daily Mail-ը։ Քաղաքի հարստությունն այնքան մեծ է, որ միլիարդատերերի, ազդեցիկ անձանց և հարուստ արտագաղթողների շատ շքեղ բնակարաններ հագեցած են ֆուտուրիստական ​​անվտանգ սենյակներով, խուճապի … Read more

Բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի տարածքում

Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ զենքը վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։ Ենթադրվում է, որ այն արձակվել է Իրանից. զոհեր չկան։

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ «Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։ Հայտարարում եմ՝ … Read more