«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին

Ածխաջրածնային շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը փոխվում է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Սա կհանգեցնի նոր կայուն գնային իրականության, համապատասխան խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ածխաջրածնային նավթի մատակարարման և պահանջարկի հավասարակշռության փոփոխությունը, իհարկե, կհանգեցնի նոր կայուն գնային իրականության։ Սա անխուսափելիորեն տեղի կունենա»,- ասել է նա։

«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին

Ածխաջրածնային շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը փոխվում է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Սա կհանգեցնի նոր կայուն գնային իրականության, համապատասխան խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ածխաջրածնային նավթի մատակարարման և պահանջարկի հավասարակշռության փոփոխությունը, իհարկե, կհանգեցնի նոր կայուն գնային իրականության։ Սա անխուսափելիորեն տեղի կունենա»,- ասել է նա։

Բացահայտվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն»

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի ավելի ուշ: Տեսանյութն՝այստեղ

Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. 10 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց … Read more

ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը և Պապիկյանը ԱԺ կգնան

Մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ուժային կառույցների գլխավորությամբ նիստ է սպասվում։ ՊՆ հանձնաժողով են գնալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Կառավարության ներկայացուցիչները խորհրդարանին ներկայացնելու են Կառավարության … Read more

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան

Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկացի դիվանագետները, որոնց ներկայությունը համարվում է ոչ էական, պետք է լքեն երկիրն անվտանգության նկատառումներից ելնելով, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը։ «Պետդեպարտամենտը հրահանգել է ԱՄՆ-ի կառավարության ոչ էական աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Թարմացված հայտարարությունը հրապարակվել է մարտի 8-ին։

«Մասնակցելու ենք ԱԺ առաջիկա ընտրություններին»․ Հովիկ Աղազարյան

«Միասնական ազգային սահմանադրական կուսակցության» հիմնադիր, պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մասնակցելու են ԱԺ առաջիկա ընտրություններին, ձևաչափի հետ կապված վերջնական որոշում դեռ չունեն։ «Բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ։ Եթե գտնվեն համագործակցության եզրեր, նախընտրում ենք ընտրություններին գնալ այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով․ դաշինքային տրամաբանությամբ, բայց ո՛չ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, … Read more

Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։    «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»:  

ՀՀ-ի ապագան «միութենական կազմում» պատկերացնողները կամ Փաշինյանի գործակալներն են, կամ անհայրենիքներ

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը գրում է․ «Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են։ Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը … Read more