Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկացի դիվանագետները, որոնց ներկայությունը համարվում է ոչ էական, պետք է լքեն երկիրն անվտանգության նկատառումներից ելնելով, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը։
«Պետդեպարտամենտը հրահանգել է ԱՄՆ-ի կառավարության ոչ էական աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Թարմացված հայտարարությունը հրապարակվել է մարտի 8-ին։