Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թբիլիսի Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու համար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսի է ժամանել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վահագն Խաչատուրյանին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը և նախագահի աշխատակազմի ղեկավարը։ ՀՀ ղեկավարը արարողությանը կմասնակցի իր պատվիրակության հետ։