Եթե ընդդիմադիրները գան իշխանության՝ շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը պայմանական է ասել, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չլինի իշխանության։ «Նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել՝ միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։ Նա պնդեց՝ ընդդիմադիրների գաղափարախոսությունն այն է, որ  Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների հետ … Read more

Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա. վարչապետը մանրամասնել է

Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։ «Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը՝ նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․ … Read more

Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուց պատրաստ եմ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրել իրեն հարմար տեղում և ժամի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. « Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրնեից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մոտրիպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։ Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»։

ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ. «Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական … Read more

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում։   Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրանցից մեկի՝ ես գերի ունեմ, ինչ խաղաղության մասին է խոսքը, դիտարկմանը։   «Ինչ անենք՝ չգնա՞նք խաղաղության։ Անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի, որովհետև պատերազմի դեպքում չի … Read more

Իրանն արձագանքել է երկրի էլեկտրակայանները ռմբակոծելու Թրամփի սպառնալիքներին

Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ» ռմբակոծելու և «ոչնչացնելու» սպառնալիքներին, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։ «Համաձայն նախկինում արված նախազգուշացումների, եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, ԱՄՆ-ին և տարածաշրջանային վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ, տեղեկատվական-տեխնոլոգիական և աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան», – ասվում է շտաբի հայտարարության մեջ, … Read more